Վերին Լարսի անցակետի վերաբերյալ հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաներին դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, NEWS.am-ին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Խնդիրը հիմնականում սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է։

Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանվող բեռների համար այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմաներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, եւ խնդիրը մեր ուշադրության կետնրոնում է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն մեկ շաբաթ է հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են ռուս– վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ NEWS.am–ին ահազանգած բեռնատարների վարորդները նշում էին, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների համար՝ մինչ 100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով։