20.09.2019թ.-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց  «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊԸ-ն և նույն ՍՊԸ-ի սնանկության կառավարիչն ընդդեմ «Անելիք Բանկի» մոտ 22 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջի գործով դատարանի վճիռը, որով որոշվեց բավարարել հայցը և բանկից գանձել հայցադիմումի մեջ նշված գումարը։

Այս առիթով IDBank-ը (նախկինում «Անելիք բանկ») հանդես է եկել հայտարարությամբ. «Հայտնում ենք, որ չենք ընդունում կայացված վճիռը և շարունակում ենք պնդել, որ գրավի առարկա՝ «Արզնի» հանքային ջրերի գործարանի օտարման գործարքում բանկը չի խախտել որևէ նախապես ձեռք բերված պայմանավորվածություն։ Ուստի բացարձակապես անհիմն և կողմնակալ ենք համարում դատարանի՝ բանկից գումար բռնագանձելու վերաբերյալ այդ վճիռը, ընդ որում, փաստորեն, հօգուտ մի մարդու, ով Հայաստանում հայտնի է տարիներ ի վեր ՀՀ տարբեր բանկերի հետ խնդրահարույց իր գործելաոճով։ Միայն «Անելիք Բանկին» ևդրա բաժնետերերին սույն «գործարարի» կողմից հասցված վնասը կազմում է տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Ցավով պետք է արձանագրենք, որ կայացվել է մի վճիռ, որը ձեռնոց է նետում առողջ բանականությանն ու բանկային համակարգին ընդհանրապես։ Դատարանի կողմից որպես վճռի հիմք ընդունված փաստարկների «հիմնավորվածությունը», մեր կողմից ներկայացված փաստարկների անտեսումըստիպում են կասկածի տակ առնել վճռի օբյեկտիվությունն ու անաչառությունը և ենթադրել, որ առանձին դեպքերում դատական համակարգը դեռևս վերջնականապեսչի ձերբազատվել կոռուպցիոն մեխանիզմներով «հարցեր լուծելու»արատավոր պրակտիկայից։

Այս աներևակայելի որոշումն առնվազն ստվերում է ՀՀ Կառավարության կողմից ներդրումային միջավայրն առավել բարենպաստ դարձնելու ջանքերը, երբ ներդրողներին կոչ է արվում Հայաստան գալ, բիզնեսը շարունակել հայրենի երկրում, մինչդեռ դատարանըբացարձակապես անհիմն որոշում է կայացնում 100% օտարերկրյա կապիտալով բանկից բռնագանձել աստղաբաշխական տույժ։ Նման նախադեպերի ստեղծումնանխուսափելիորեն կբերի ՀՀ ներդրումային միջավայրի նկատմամբ օտարերկրյա ներդրողի անվստահությանը։

Մենք անկասկած բողոքարկելու ենք այս անհեթեթ վճիռն ավելի բարձր ատյաններում, իսկ մեր հաճախորդներին վստահեցնում ենք, որ բանկը հաստատակամ է պաշտպանել իր և իր հաճախորդների շահերը, իսկ դատական քաշքշուկները, ինչպես նախկինում, այս անգամ ևս որևէ բացասական հետևանք չեն ունենա մեր հաճախորդների համար, քանի որ IDBank-ը Հայաստանի բանկային համակարգի ամենակայուն բանկերից մեկն է։

Վստահեցնում ենք նաև, որ, անկախ մեզ պարտադրվող դատական գործընթացներից, շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր կողմից որդեգրած քաղաքականությանն ու գործելաոճին, այն է՝ անշեղորեն կատարել ստանձնած պարտավորությունները,  պաշտպանել մեր և մեր հաճախորդների իրավունքներն ու շահերը ՀՀ օրենսդրությամբ մեզ ընձեռված բոլոր, այդ թվում՝ նաև դատական գործընթացների միջոցով՝ հույս հայտնելով, որ Նոր Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումները ի վերջո տալու ենիրենց արդյունքները, իսկ կոռուպցիոն տարրերը վաղ, թե ուշ վերանալու են բոլոր ոլորտներից»,-ասված է հաղորդագրության մեջ»։