Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հոկտեմբերի 1-ին Երեւանում մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ռուսաստանը եւ Հայաստանը վստահորեն շարժվում են բազմակողմանի համագործակցության ամրապնդման ճանապարհով։ Բարձր եւ բարձրագույն մակարդակում պահպանվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Մեկ շաբաթից, հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Երեւան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին»,- Հայաստանի Անկախության օրվա առթիվ հանդիսավոր ընդունելության ժամանակ ասել է Ռուդենկոն։