Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 11:05-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Նասրոլլահի Խ.-ն Scania մակնիշի հեղուկ գազ տեղափոխող բեռնատարով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ վրայի հսկայական գազաբալոնը մոտ 30 մետր գլորվել ձորը:

Նախնական տեղեկություններով՝ վթարից տուժածներ չկան:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: