Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ եկել է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքելու ժամանակը, հայտնում է Bloomberg-ը։

«Ինչպիսին էլ լինեն ձեր առարկությունները Իրանի հետ հին միջուկային համաձայնագրի դեմ, եկել է առաջ շարժվելու եւ նոր համաձայնագիր կնքելու ժամանակը»,- Նյու Յորքում Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ջոնսոնը։

Նա կրկին ասել է, թե ակնհայտ է, որ «Իրանը պատասխանատվություն է կրում Սաուդյան Արաբիայի նավթային կարեւոր օբյեկտների վրա հարձակման համար։ «Ինչպես պետք է մենք արձագանքենք նրան, ինչն ակնհայտորեն արել են իրանցիները»,- ասել է Ջոնսոնը՝ հավելելով, որ Բրիտանիան փորձում է միավորել մարդկանց եւ թուլացնել լարվածությունը։

Մեկնաբանելով Ջոնսոնի խոսքերը՝ Թրամփը լրագրողներին ասել է․ «Ես շատ եմ հարգում Բորիսին, եւ ես բոլորովին զարմացած չեմ»։ Նրա խոսքերով, առաջինը՝ Ջոնսոնն իր ընկերն է, երկրորդը՝ «նա շատ խելացի է եւ շատ դաժան»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հայտարարել է, որ «նավթային գրոհները փոխում են իրավիճակը, սակայն Ֆրանսիան մնում է նույնքան հաստատակամ»։

Նրա խոսքերով, ինքը շարունակում է աշխատել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության թուլացման ուղղությամբ։