Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է ստախոս եւ նրան հիշեցրել Թուրքիայի բոլոր չարագործությունների մասին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության:

Նյու Յորքում թուրք քաղաքացիների եւ մուսուլմանների խմբի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «նացիստների կողմից հրեաների ցեղասպանությունը եւ Գազայի հատվածում վայրագությունները նույն տեսանկյունից» է դիտարկում:

Նեթանյահուն Էրդողանի ելույթը մեկնաբանել է՝ նրան ստախոս անվանելով: «Նա, ով չի դադարում Իսրայելի մասին ստել, սեփական երկրում սպանում է քուրդերին եւ հերքում է հայ ժողովրդի սարսափելի սպանությունը, Իսրայելին քարոզ չպետք է կարդա: Էրդողան, դադարի՛ր ստել»,- հայտարարել է Նեթանյահուն: