Հայաստանում, մարշալ Բաղրամյանի հրաձգարանում անցկացվում է ԱՊՀ «Արարատ-Հակաահաբեկչություն-2019» համատեղ զորավարժությունների վերջին փուլը։

Նախօրեին Երեւանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաք։ Համագործակցության 8 պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների (Հայաստանի Հանրապետության ԱԱԾ, Բելառուսի Հանրապետության ՊԱԿ, Ղազախստանի Հանրապետության ԱԱԿ, Ղրղզական Հանրապետության ԱԱՊԿ, Մոլդովայի Հանրապետության  ՏԱԾ, Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ, Տաջիկստանի Հանրապետության ԱԱՊԿ, Ուզբեկստանի Հանրապետության ՊԱԾ), ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ ոլորտային մարմինների համագործակցության՝ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող  ծառայության, ԱՊՀ անդամ- պետությունների տարածքում կազմակերպված հանցագործությունների եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի, Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ երկրների ֆինանսական հետաղուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի, Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների համակարգողների հանձնաժողովի, Միջպետական ավիացիոն հանձնաժողովի պատվիրակությունները։

Նիստում ամփոփվել են ԱՊՀ «Արարատ-Հակաահաբեկչություն-2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների սեպտեմբերի 9-13-ը ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի համակարգող դերի ներքո 7 պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան եւ Ուզբեկստան) տարածքում անցկացված առաջին փուլի արդյունքները։ Երկրորդ փուլի շրջանակներում ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից անցկացվել է ՎԷԿ օբյեկտում («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) պատանդների ազատման եւ ահաբեկիչների ոչնչացման հակաահաբեկչական օպերացիա։

Երրորդ փուլի շրջանակներում մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում անցկացվում է անօրինական զինված խմբավորումների եւ ահաբեկչական խմբերի մեկուսացման ու ոչնչացման հատուկ օպերացիա, ահաբեկչական գործողության հետեւանքների վերացում՝ Զինված ուժերի, Ոստիկանության, Սահմանապահ զորքերի, ՀՀ ԱԻՆ-ի ներգրավմամբ։