Թվիթերում օրերս տեղադրված տեսահոլովակում գերմանական BMW ավտոարտադրողը, գովազդելով Vision iNext կոնցեպտ-քարը, հավաստիացնում է, որ մոտենում են «հաճույքի նոր պահեր»։ BMW-ում կարծում են, որ ավտոսեքսը սովորական բան կլինի մեքենաներում, որոնք կահավորված կլինեն առաջատար ավտոպիլոտով, գրում է HighTech+-ը՝ հղում կատարելով CNET-ին։

Կարճ հոլովակը (որն այնուհետեւ հանվել է Թվիթերից) ցուցադրում է մի զույգի, որը համբուրվում է եւ գրկախառնվում Vision iNext-ի սրահում, իսկ հետո կողքով անցնում է ոստիկանությունը։

Սա, անկասկած, առաջին դեպքն է, երբ ավտոընկերությունն այսքան բացահայտ գովազդում է ռոբոմոբիլների տերերի առջեւ բացվող հնարավորությունները։

Մինչ այժմ հնարավորի նոր եզրերը սահմանափակվում էին հանգստով, ընթերցանությամբ, ֆիլմերի դիտմամբ կամ մյուս ուղեւորների հետ խոսակցությամբ՝ առանց ճանապարհի վրա կենտրոնանալու անհրաժեշտության։

Գուցե, BMW-ն պարզապես համարձակվել է հնչեցնել այն, ինչի մասին բոլորն առանց այդ էլ մտածում էին։ Չէ՞ որ, իսկապես, եթե վարորդը չպետք է վարի մեքենան, նա կարող է իրեն թույլ տալ զբաղվել ինչով ասես։ Այդ թվում եւ սեքսով։

BMW Vision iNext-ը նոր էլեկտրաքրոսովերի կոնցեպտ է, որն ընկերությունը նախատեսում է արտադրել՝ սկսած 2021-ից։ BMW-ն ցանկանում է, որպեսզի այդ սերիական մոդելը դառնա ընկերության դրոշակակիրը։ Գուցե, սադրիչ գովազդը՝ «Տեղ, որտեղ հեշտությամբ կարելի է զբաղվել ինչով ուզես» սլոգանով, նպաստի դրան։