Կատարվող փոփոխությունների արդյունքում ենթադրվում է, որ կարող ենք ունենալ համայնքներ, որտեղ կլինեն նաեւ համամասնական ընտրակարգով ընտրություններ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Դա նաեւ թույլ կտա, որ ավագանին համապատասխան ընթացակարգով վաղաժամկետ դադարեցնի համայնքապետ լիզորությունները եւ ընտրի նոր համայնքապետ»,-ասաց նա եւ հավելեց, որ համամասնական ընտրությունները տեղի կունենան այնպես, ինչպես Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում, որտեղ ընտրվում է ավագանին, որն էլ իր միջից ընտրում է քաղաքապետ։: