Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախօրեին երկրի արեւելյան հատվածում 9 պայթյուն է որոտացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով 1TV հեռուստաալիքին: 

Միջադեպերը տեղի են ունեցել Նանգարհար գավառում: Պայթյունների հետեւանքով 1 մարդ է զոհվել, եւս 7-ը վիրավոր է:

Երկրում ընտրատեղամասերը բացվել են շաբաթ առավոտյան: Դրանք թվով չորրորդ ընտրություններն են 2011-ին նախագահական ընտրություններում «Թալիբան» շարժման ռեժիմի տապալումից հետո: Ընտրություններն անցկացվում են ծայրահեղականների կողմից սպառնալիքների ֆոնին: Թալիբների ներկայացուցիչները, որոնք չեն ճանաչում աֆղանական կառավարության օրինականությունը, ընտրությունների նախաշեմին հայտարարել են քվեարկությունը խափանելու մտադրության մասին եւ քաղաքացիներին կոչ արել չգնալ ընտրատեղամասեր: