Լեհական Carlex Design թյունինգային ատելյեն մշակել է լրացումների փաթեթ Gelandewagen-ի ինտերիերի համար, որը, ըստ դիզայներների մտահղացման, այն ավելի սպոորտային է դարձնում, գրում է Մոտոր-ը:

Կարելի՞ է արդյոք դարձնել «Գելենդվագենը» էլ ավելի գրավիչ: Carlex Design ատելյեն համարում է, որ դա լիովին իրագործելի է: Այդ իսկ պատճառով լեհ դիզայներները մշակել են համալրումների փաթեթ G-դասի ինտերիերի համար: Դրանով բրուտալ ամենագնացի վարորդը պետք է զգա ինչպես սպորտային ավտոմեքենայում:

Դրա համար ինտերիերը դարձրել են կարմիր և սև գույներում՝ օգտագործելով դրանում կաշի և կարելով այն կոնտրաստային թելերով: Կարմիր և սև գույների համադրությունը շարունակվում է ե′ւ ածխածնի մանրաթելերից դեկորատիվ պանելներում, ե′ւ անվտանգության գոտիներում: Ի լրումն՝ ինտերիերը զարդարված է հուշափեղկերով և «40 տարվա լեգենդի» գրառումներով և Gelandewagen-ի նկարներով:

Carlex-ը չի հայտնում ինտերիերի բարելավման արժեքը, սակայն կան բոլոր նախադրյալները համարելու, որ այդ հաճույքը կլինի, մեղմ ասած, ոչ այնքան մատչելի: Լեգենդար G-դասի հատուկ տարբերակը՝ Stronger Than Time անունով, վերջերս թողարկել է նաեւ Mercedes-Benz-ը կրկնակի հոբելյանի՝ 40-ամյա «Գելենդվագեն»-ի և 20-ամյա G 55 AMG մոդելի պատվին: