Արարատի մարզի Մրգանուշ գյուղում վերընտվել է ՀՅԴ-ական նախկին գյուղապետ Մանվել Սարգսյանը: Այս մասին  տեղեկանում ենք ԿԸՀ  կայքից:

Ընդհանուր 625 ընտրողներից 387-ը քվեարկել է նրա օգտին, իսկ մյուս թեկնածուններ անկուսակցական Արկադի Մանուկյանի օգտին քվեարկել է 223, իսկ անկուսակցական Գարիկ Շահբազյանի օգտին 4 հոգի:

Նշենք, որ Մանվել Սարգսյանը պաշտոնավարում է 1998 թվականից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: