Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում համայնքի ղեկավար է վերընտրվել նախկին համայնքապետ, անկուսակցական Մխիթար Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:

Տանձուտ համայնքում ընտրության իրավունք ունեցող 1551 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 1004-ը կամ 64.73%-ը:

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու: 406 ձայնով համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվեց  Մխիթար Պետրոսյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից:

Թեկնածուներից Էդուարդ Մարգարյանը ստացավ՝ 290, Արարատ Բարիկյանը՝ 191, Մարկոս Նազարյանը՝ 53, իսկ Վարազդատ Հարությունյանը՝ 40 քվե, 24 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել :

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: