CNN հեռուստաընկերության հայտնի բիզնես-թղթակից Ռիչարդ Քվեսթը, Emmy-ի մրցանակակիր, լրագրող Սեմյուել Բուրքը կմասնակցեն Երեւանում կայանալիք WCIT 2019 համաժողովին։

Էներգետիկայի կարգավորման դաշնային հանձնաժողովի նախկին ղեկավար, Defense & Aerospace Report-ի խմբագիր Վաղո Մուրադյանը, Conduent–ում նորարարությունների եւ բլոքչեյնի գլոբալ վճարումների գծով տնօրեն Նիհիլ Նայաբը եւ Genpact-ի գիտության գծով տնօրեն Արմեն Խրլոփյանը նույնպես հանդես կգան զեկուցումներով համաժողովում։

WCIT 2019-ն տեղի կունենա Երեւանում 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովն իրականացնում է Հայաստանը ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ Նրա հիմնական կազմակերպչական մարմինը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE