Հայաստանի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադառնալու որոշման մասին:

Նա, մասնավորապես, գրել է. «Հիշո՞ւմ եք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քվեարկությամբ հետ վերադարձվեց Ռուսաստանի մասնակցությունը ԵԽԽՎ նիստերին։

ՌԴ վերադարձը հիմնավորող ելույթ ունեցա ԱԼԴԵ քաղաքական խմբում, որն ամենառադիկալն էր ռուսների վերադարձի մասով։ Իմ ելույթում մանրամասն ներկայացրեցի, որ եթե հիմա ՌԴ-ին հնարավորություն չտանք հետ վերադառնալ ԵԽԽՎ, ապա ՌԴ-ն դուրս կգա կառույցից, որի արդյունքում Ռուսաստանում ապրող 150 մլն մարդ կզրկվի ԵԽ Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից։ Արդյունքում կստանանք ավելի ռադիկալ Ռուսաստան եւ ավելի բաժանված Եվրոպա։ Ահա այս հիմնավորմամբ էլ կողմ քվեարկեցի։

Ամիսներ անց՝ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԵԽԽՎ-ում իր ելույթում նույն փաստարկներով հիմնավորեց Ֆրանսիայի կողմ քվեարկելու եւ իր անձնապես կողմ լինելու դիրքորոշումը»: