Թուրքիան մտադիր է ինքնուրույն գործել Սիրիայում Եփրատ գետից արեւելք անվտանգության գոտի ստեղծելու հարցում։ Այս մասին, ելույթ ունենալով խորհրդարանում, երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, մեզ չհաջողվեց ցանկալի արդյունքի հասնել, հատկապես Եփրատից արեւելք ընկած տարածքում։ Մենք այլեւս չունենք ոչ մի օր, որը կարողանանք բաց թողնել։ Այժմ մենք այլ ընտրություն չունենք, բացի մեր սեփական ճանապարհով գնալը»,- ասել է նա։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Անկարան ծրագրում է Վաշինգտոնի հետ միասին անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում։