all.me հարթակի առավելությունն այն է, որ ի տարբերություն հայտնի սոցիալական հավելվածների՝ մեր համակարգը գովազդից ստացված 50% եկամուտները բաշխում է օգտատերերի շրջանում `  ըստ իրենց ակտիվության։ Այս մասին հոկտեմբերի 1-ին «Թվային ֆինանսական տեխնոլոգիաները՝ Եվրասիական մայրցամաքի վճարային համակարգերի ինտեգրման նոր հնարավորությունները տրանսպորտային լոգիստիկայում» խորագրով մասնագիտական քննարկմանը հայտարարեց all.me ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը:

«Բացի այդ, մեր օգտատերերը կկարողանան կիրառել իրենց թվային դրամապանակները՝ վայրկյանների ընթացքում փոխանցում անելով առանց կոմիսիոն վճարների: Ցանկացած մարդ կարող է ներբեռնել հավելվածն ու ապրանքներ գնել meMarket-ում առանց միջնորդների»,- նշեց նա:

Արտակ Թովմասյանը հավելեց, որ բոլոր որոշումներն անհրաժեշտ է շատ արագ կայացնել՝ հաշվի առնելով այն, որ աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում:

«Նորարարական վճարային համակարգի ներդրումը կօգնի վճարման ժամանակ առանց կորուստների մեծացնել առեւտրի արդյունավետությունը»,- հավելեց նա:

Թովմասյանը հստակեցրեց, որ օգտատերերը դրական են գնահատում վճարային ծառայության փոփոխությունները, միեւնույն ժամանակ, նախագծի ղեկավարությունը հասկանում է, որ դեռեւս շատ աշխատանք պետք է կատարվի:

«Նման պրոդուկտի ստեղծումը կպահանջի առնվազն 3-4 տարի: Սակայն այն, որ օգտատերերը կկարողանան գումար ստանալ սոցցանցում ծախսած ժամանակի համար, անկասկած, դրական երեւույթ է: Այսօր այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Facebook-ն ու Instagram-ը, այդ առնչությամբ այդպես էլ չեն պատասխանել ինտերնետ հանրության հարցերին: Մենք կարծում ենք, որ մեր ընկերության համար մրցակիցներ կարող են լինել նրանք, ովքեր կաշխատեն այդ նույն սկզբունքով»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ all.me  սոցցանցում