Կալիֆոռնիան սեյսմիկ ակտիվության թեժ կետ է, եւ փորձագետներն արդեն վաղուց նախազգուշացնում են հզոր ցնցման հնարավորության մասին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության հայտարարության համաձայն, ցանկացած պահի Կալիֆոռնիայում կարող է 7,8 բալանոց երկրաշարժ տեղի ունենալ, որը կամայացնի տարածաշրջանը, հայտնում է Americaru-ն։

Սա կապված է այն բանի հետ, որ Կալիֆոռնիան գտնվում է հյուսիսային Ամերիկայի եւ Խաղաղ օվկիանոսի տեկտոնային սալիկների հատման կետում, եւ այնտեղով է անցնում Սան Անդրեասի ճեղքվածքը։ Սալիկներն անընդհատ շարժվում են տարեկան 2 մմ-ով, սակայն նրանց միջեւ լարվածությունը դարերով է կուտակվում, եւ մի օր այն ուժեղ երկրաշարժի պատճառ կդառնա։ Ըստ 2008թ․ USGS մոդելի, 7,8 բալ ուժգնությամբ երկրաշարժը կարող է «հանգեցնել  հազարավոր մարդկային զոհերի եւ 213 մլրդ դոլարի տնտեսական կորուստների»։

Կալիֆոռնիական համալսարանի երկրաբան Դեւիս Էրիկ Լաստը հայտարարել է, որ մեծ ցնցման որեւէ «նախազգուշացում» չի լինի, այն կարող է վաղը տեղի ունենալ։

Սան Դիեգոյի համալսարանի դոկտոր Թոմաս Ռոքվելն ասում է, որ ճեղքվածքում 180 տարին մեկ ցնցում է տեղի ունենում, եւ վերջինը տեղի է ունեցել շատ վաղուց՝ 380 տարի առաջ, այդ պատճառով երկրաշարժն այստեղ մոտ ապագայի հարց է մնում։