Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում աշնանային ճանապարհորդությունների համար ԱՊՀ ամենագրավիչ քաղաքաներն են Մինսկը, Նուր Սուլթանը (նախկին Աստանա) եւ Երեւանը, հայտնում է «ՏուրՍտատը»:

Ցուցակը կազմվել է զբոսաշրջիկների շրջանում քաղաքների հանրահայտության վերլուծության արդյունքներով:

Ցուցակի մեջ են մտել բելառուսական Մինսկը, Ղազախստանում Նուր Սուլթանը, Հայաստանում Երեւանը, Ղազախստանում Ալամաթին, Ադրբեջանում Բաքուն, Ուզբեկստանում Տաշքենդը, Մոլդովայում Քիշնեւը, Ղրղզստանում Բիշքեկը եւ Տաջիկստանում Դուշանբեն:

Զբոսաշրջիկները հոկտեմբերին այս քաղաքներում կարող են այցելել փառատոների եւ մասնակցել տոների: Այսպես՝ սեպեմբերի 20-ից հոկտեմբերի 8-ը Մինսկում անցկացվում է Թատերական արվեստի միջազգային համաժողով, հայկական Արենի գյուղում հոկտեմբերի 5-ին տեղի կունենա գինեգործության ամենամյա տոնախմբությունը, Քիշնեւում հոկտեմբերի 5-ին եւ 6-ին կնշեն Գինու օրը, իսկ ադրբեջանական Գյոյչա քաղաքում հոկտեմբերի վերջին կարելի է մասնակցել նուռի ավանդական տոնին:

Վերլուծական գործակալության տեղեկություններով՝ զբոսաշրջիկները ԱՊՀ քաղաքներ եւ երկրներ աշնանային ճանապարհորդությունների համար օրական կեցության եւ սննդի համար ծախսում են 40-ից մինչեւ 100 դոլար: