Քրոսովերների հանրային ցուցադրումը նախատեսված է Լոս Անջելեսի ավտոսրահում, որը կբացվի նոյեմբերին, բայց բոլոր մանրամասները հզոր BMW X5 M-ի եւ X6 M-ի երրորդ գեներացիայի մասին բավարական ավտոարտադրողը պատմել է այժմ, հավանաբար, որպեսզի նախապես պատրաստի թույլ նյարդեր ունեցողներին բարձր բնութագրեր ունեցող նորույթներին, տեղեկացնում է RG-ն։

Ընկերությունում համարձակ հայտարարում են, որ այդ քրոսովերները հավասարը չունեն, եւ մրցակիցները ստիպված են լինելու շատ ջանալ պատշաճ պատասխան տալու համար։ Ստանդարտ M տեսակով X5-ը եւ X6-ը (4,4 լիտր ծավալով V8 շարժիչ) կունենա 600 ձիաուժ, դա 25-ով ավելի է, քան նախորդ մոդելներինը։ Կա ավելի արտադրողական M Competition վարկածը, շարժչի հզորությունը՝ 625 ձիաուժ, այսինքն՝ գումարած 50 «ձի»։ Պտտող պահը երկու դեպքում նույնն է՝ 750։

«Ութ» թվին-տուրբոն միակցված է 8-աստիճան M Steptronic տրանսմիսիային Drivelogic գործառույթով։ Նոր BMW X5 M-ը եւ X6 M-ը հագեցած են M xDrive-ով՝ ակտիվ դիֆերենցիալով։ Քրոսովերներն ունեն ադապտիվ կախոց ամորտիզատորների էլեկտրոնային կառավարմամբ, վերակարգավորված ղեկային կառավարում, ուժեղացված արգելակման մեխանիզմներ։ Ընկերությունում նաեւ նշել են, որ իրականացվել է միջոցների համալիր՝ ուղղված թափքի կառույցի ամրության բարձրացմանը։

Նորույթների թափը 100կմ/ժամ է։ 600 ուժանոց շարժչով քրոսովերին դրա համար կպահանջվի 3.9 վայրկյան, ավելի արտադրողական վարկածներին՝ մեկ տասներորդ վայրկյան պակաս։ Արդյունքները 0.4 վայրկյանով գերազանցում են նախորդներին։

BMW-ի նորույթների ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերին, իսկ շուկայում քրոսովերները կհայտնվեն միայն 2020-ի ապրիլին։