ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը այդ հանցագործության ժխտմանը հակադարձելու բանալին է, ինչպես նաեւ տուգանքների վճարման հասնելու ու արդարադատությունն ապահովելու հնարավորություն, հայտարարել է Ցեղասպանության տուգանքների հարցերով փորձագետ Ջերմեյն ՄըքԿալպինը Կապիտոլիումում կազմակերպված քննարկումների ժամանակ, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Դոկտոր ՄըքԿալպինը, որը Հայոց ցեղասպանության տուգանքների վճարումների հարցերով Հետազոտական խմբի հիմնական՝ «Արդարադատությամբ բանաձեւ» զեկույցի համահեղինակն է, մի քանի պատճառ է նշել, որոնց համաձայն ԱՄՆ Կոնգրեսը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Ըստ փորձագետի՝ այդ բանաձեւը հաղորդում կլինի այն մասին, որ ԱՄՆ-ն կատարում է պատմական արդարությանը հասնելու իր պարտավորությունները: Երկրորդ՝ դա հետ կքաշի Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը ժխտելու դիվանագիտական պաշտպանության վարագույրը, երրորդ՝ դա ցույց կտա ԱՄՆ առաջատար դերը ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եւ այն բանի ազդանշանը կդառնա, որ օրվա հրամայականը Ցեղասպանության շարունակության փաստի անտեսումից հրաժարվելն է: