Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ համատեղ ծրագրերի ընթացքը եւ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաեւ նավթի բնագավառներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հնարավորությունների շուրջ: Երկուuտեք պատրաստակամություն է հայտնվել խորացնել համագործակցությունը նշված բնագավառներում:

Հանդիպմանը  ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները  կքննարկվեն   նախարար Պապիկյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցի ընթացքում։