Tesla ընկերությունը 2019 թվականի երրորդ եռամսյակում մատակարարել է 97 հազար էլեկտրամոբիլ (դա 1,9 տոկոսով ավելին է երկրորդ եռամսյակի ցուցանիշից)։

Արտադրողը թողարկել է ռեկորդային 96 հազար 155 մեքենա, ինչը 10,5 տոկոսով ավելին է, քան ապրիլ-հունիսին։

Model 3-ի մատակարարումները կազմել են 79 հազար 600 միավոր (+2,6 տոկոս), իսկ այդ մեքենայի արտադրությունը հասել է 79 հազար 800 մեքենայի (+10 տոկոս)։ Այս մասին ընկերությունը տեղեկացրել է իր կայքում, տեղեկացնում է RG-ն։

Տարվա արդյունքներով՝ Tesla-ն փորձում է հասնել 360 հազարից մինչեւ 400 հազար ցուցանիշին։ Այս նպատակին հասնելու համար չորրորդ եռամսյակում արտադրողը պետք է 106 հազար մեքենա հասցնի։

Ակնկալվում է, որ արդեն նոյեմբերին Իլոն Մասկի ընկերությունը կներկայացնի էլեկտրական պիկապ։ Մեքենան կունենա լրիվ շարժահաղորդություն եւ երկու էլեկտրաշարժիչ, որոնք կունենան «խելագար» պտտեցնող պահ։ Մեկ լիցքով վազքը կկազմի 640-800 կիլոմետր։ Ի դեպ, մոդելի առաջին ցուցադրումը մի քանի անգամ տեղափոխվել է։ Միանգամայն հնարավոր է, որ այս անգամ եւս նույնը տեղի ունենա։