Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Առաջիկայում սպասվում է նաեւ ՌԴ ԴԽ նախագահ Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երեւանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ հերթական պլենար նիստը (ի դեպ՝ առաջին անգամ ՌԴ տարածքից դուրս), որին կմասնակցեն ոչ միայն Վ.Վոլոդինը եւ իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլեւ այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ եւս»,–նշել է նա։