Արտասովոր դեպք է տեղի ունեցել ամերիկյան Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ կղզում գեղեցկության սրահներից մեկում. սրահ ներխուժած եղջերուն կոտրել է ապակին եւ ջարդուխուրդ արել սրահը:

Դեպքի տեսանյութը հրապարակվել է Eyewitness News ABC7NY-ի Youtube-ալիքում:

Ներխուժած կենդանին իսկական խուճապ էր առաջացրել սրահում. վարսահարդարն ու հաճախորդը վեր էին թռել ու փախել տարբեր ուղղություններով:

Ինչպես նշում է ալիքը, ցուցափեղկին հարվածած եղջերուն այնուհետեւ հարվածել էր ընդունարանի աշխատակցուհուն, որն ավելի ուշ գանգատվել էր գլխացավի եւ ոտքի ցավի համար: