Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Չեւի Չեստ» կազմակերպության եւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների:

Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին տարիներ շարունակ Արցախին ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է Արցախի բժշկական ծառայության որակի բարձրացմանը եւ հանդիսանում է մարդասիրության օրինակելի դրսեւորում:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք: