Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

NEWS.am-ի դիտարկմանը, որ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ուժեղացել է, նա արձագանքեց. «Սովորական երեւույթ է, սահմանային լարվածություն միշտ էլ եղել է: Այսօրվա մեր բանակը, կարծում եմ՝ լիովին վերահսկում է սահմաններին իրավիճակը եւ ըստ իրադրության համապատասխան որոշումներ է կայացնում:

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել: Միշտ էլ լարվածություն եղել է: Հատկապես Տավուշի շրջանում զորամիավորման ղեկավարությունը զորամասների հրամանատարների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկում է զսպելու համար»: