Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդերի դեմ ԱՄՆ-ի հետ համագործակցության ծրագրվող նոր ռազմական օպերացիան խախտում է այդ երկրում խաղաղ գործընթացը: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունների վերսկսկումը ոչ միայն վատթարացնում է քաղաքացիական բնակչության դրությունը, այլ նաեւ խզում է հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- հայտարարել է նա:

«ԵՄ-ը կարծում է, որ փախստականների վերադարձ հնարավոր է այն դեպքում, երբ նրանց անվտանգ վերադարձի պայմաններ ստեղծվեն: Կարծում ենք՝ Սիրիայում այդ պայմանները դեռեւս ստեղծված չեն»,- հավելել է նա: