ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունենում WCIT 2019 միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ:

«Հանդիպում եմ WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանի հետ»,- գրել է վարչապետը՝ ուղիղ եթերում ներկայացնելով հանդիպումը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի համար շատ կարեւոր է հնարավոր համագործակցությունը «Pixar Animation Studios» ընկերության հետ. «Հույս ունեմ, որ դուք կփնտրեք ու կգտնեք հնարավորություն Հայաստանում որեւէ գործունեությունը ծավալելու համար»: Փաշինյանը ներկայացրել է, որ հարկային լավ պայմաններ են ստեղծված բարձր տեխնոլոգիաների ընկերությունների համար:

Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել է WCIT 2019 մասնակից, «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ Ալ Շիմմարիի հետ, որի տեսանյութը եւս հրապարակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում: