Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քասթաները հայտարարել է, որ երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մնում է բարձր:

«Այսօր Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մնում է բարձր կամ նույնիսկ շատ բարձր»,- ասել է Քասթաները:

ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ 2015-ից կանխվել է 59 ահաբեկչություն, որոնցից 3-ը՝ այս տարվա սկզբից: Քասթաները նաեւ հայտնել է, որ օրեր առաջ Փարիզում տեղի ունեցած հարձակման կազմակերպիչը հանցակիցներ է ունեցել:

Նախարարը նաեւ մեկնաբանել է հրաժարական տալու կոչերը՝ հայտարարելով, որ իրեն տեղի ունեցածի համար պատասխանատու չի համարում, ինչի կապակցությամբ չի դիտարկում պաշտոնից հեռանալու տարբերակը: