Հայաստանում ներդրումների ոչ բավարար ծավալը հիմնականում պայմանավորված է մեր փոքր եւ ինչ-որ չափով մեկուսացված շուկայով, ինչն օբյեկտիվ հանգամանք է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ժնեւում լրագրողներին հայտնել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը։

«Մենք նույնիսկ չունենք ռեալ գործող  ռեգիոնալ շուկա: Դա է հիմնական ոչ ոգեւորող հանգամանքը, որովհետեւ մնացած բոլոր ցուցանիշներով մենք գրավիչ ենք: Այստեղ մենք պետք է ապահովենք ոչ թե միջին կամ միջինից բարձր նպաստավոր պայմաններ ներդրողների համար, այլ պետք է կարողանանք շատ ավելի շատ առաջարկել, որպեսզի կարողանանք կոմպենսացնել շուկայի չափերի խնդիրը»,-ընդգծեց նա: