5G ցանցի ներդրումը օգուտ կբերի ինչպես սպառողներին, այնպես էլ ձեռնարկություններին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրիքսոն» ընկերության Եվրոպական եւ Լատինական Ամերիկայի տեխնիկական տնօրեն Խավիեր Գարսիա Գոմեսը:

Նա նշեց, որ արդյունքները տպավորիչ են:

«Սպառողները գնում են խանութ, տեսնում 5G սարքավորումներ եւ ասում՝ «Ես ուզում եմ գնել այն, քանի որ այս սարքավորումը կունենա այն հնարավորությունները, որոնք ես ցանկանում եմ օգտագործել ապագայում»»,- նշեց նա:

Գարսիա Գոմեսի խոսքով՝ 5G-ն թույլ է տալիս արագացնել գործողությունները, իսկ օգտատերի խնդրանքին արձագանքելու ժամանակը զգալիորեն կարճ կլինի: Նա նաեւ նշեց, որ 5G-ով հնարավոր է որոշ հավելվածներ (օրինակ, վիրտուալ իրականության հավելված) տեղադրել, որոնք հասանելի չեն 3G սարքավորումների օգտատերերի համար: