Ամեն անգամ, երբ երկրում անցկացվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսին Օլիմպական խաղերն են, Աշխարհի առաջնությունը կամ WCIT 2019-ի պես մեծ համաժողովը, դա երկրի մասին մեծ տեղեկացվածության է հանգեցնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց VaynerMedia-ի գլխավոր տնօրեն Գարի Վայներչուկը։

«Ամերիկյան մոտ 20 ընկերությունների ղեկավարներ վերջին 24 ժամվա ընթացքում ինձ գրել են էլեկտրոնային փոստով կամ հաղորդագրություն են ուղարկել․ «Հեյ, ի՞նչ ես անում Հայսատանում»։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ դա բարձրացնում է տեղեկացվածությունը»,- նշեց նա։

Գարի Վայներչուկը հավելեց, որ ինքը չի կարող շատ բան տեսնել Հայաստանում, քանի որ այստեղ շատ քիչ է մնալու։ «Սակայն ես Հայաստանից շատ ընկերներ ունեմ տանը՝ ԱՄՆ-ում»,- ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե փորձել է արդյոք հայկական գինի՝ Վայներչուկը նշեց, որ ինքը հայկական գինի ԱՄՆ-ում է փորձել, եւ հավելեց, որ այդ գինին մեծ ներուժ ունի։