Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Զարիֆը կարծում է, որ տարածաշրջանում պատերազմի վտանգը մեծ է, ինչպես երբեւէ։ «Մեր տարածաշրջանը բախվում է պատերազմի վտանգի հետ, ինչպես երբեւէ, եւ այն խաղաղության ու տարածաշրջանի երկրների միջեւ բանակցությունների սուր կարիք ունի»,- պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Զարիֆը, հայտնում է Mehr-ը։

Խոսելով ՄԱԿ ԳԱ-ում իր մասնակցության մասին՝ Զարիֆն ասել է, թե չնայած իրանական պատվիրակությունը (ներառյալ արտգործնախարարին եւ նախագահին) կրճատելու եւ պատվիրակության մի քանի անդամներին վիզա չտրամադրելու ԱՄՆ որոշմանը, այցը լավ լուսաբանվել էր ԶԼՄ-ների կողմից, եւ հիմա դա իրանական պատվիրակության ամենակարեւոր այցերից մեկն է։

Խոսելով նախագահ Ռոհանիի HOPE նախաձեռնության մասին՝ Զարիֆը նշել է, թե «այն դեպքում, երբ տարածաշրջանում պատերազմի վտանգը մեծ է, քան երբեւէ, իրանական պատվիրակությունը Նյու Յորքում ձգտել է աշխարհին տեղեկացնել եմենյան ճգնաժամի մասին եւ Իրանի քաղաքականության մասին, որը եվրոպացիներին միջուկային համաձայնագրով իրենց պարտավորությունները կատարելու կոչ է անում»։