Թաիլանդում հարուստ ձեւացած տղամարդը շքեղ հարսանիք է կազմակերպել, չի վճարել դրա համար եւ անհետացել է՝ հարսնացուին թողնելով մեծ պարտք, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Bangkok Post-ին։

Պարբերականի տվյալներով՝ Թաիլանդի 30-ամյա բնակչուհին՝ Դա անունով, ծանոթացել էր 50-ամյա մի տղամարդու հետ, որի անունն էր Նաթ, այս տարվա մարտին։ Տղամարդը ներկայացել էր որպես Հոնկոնգում խոշոր ընկերության տնօրեն եւ ասել, որ հեքիաթային հարուստ է։ Ծանոթանալուց տառացիորեն մի քանի օր հետո Նաթը Դային առաջարկություն է արել։

Ապրիլին զույգը պաշտոնապես գրանցել է ամուսնությունը եւ հարազատներին ու ընկերներին հարսանիքի հրավերներ ուղարկել Բուրիրամ նահանգի շքեղ հյուրանոցում։

Արարողությունը տեղի է ունեցել մայիսին։ Տոնակատարության ժամանակ փեսացուն հյուրերին տեղեկացրել է, որ ստիպված է շտապ մեկնել Հոնկոնգ, եւ անհետացել է՝ վերցնելով հարսնացուին որպես օժիտ գրված չեքը։

Հարսանիքը,  հարսի մոր խոսքով, ավելի քան երեք մլն բատ է արժեցել (6,4 մլն ռուբլի)։ Ընդ որում՝ հանդիսության կազմակերպիչն ասել է, որ իրականում այն 300 հազար բատ է արժեցել։

Հյուրանոցում, որտեղ տեղի էր ունեցել հարսանիքը, խաբված հարսնացուին առաջարկել են վճարել պարտքը մաս-մաս, իսկ միջոցառման կազմակերպիչը նրան դատի է տվել։ Աղջիկը դիմել է իրավաբանական օգնության եւ ամուսնալուծության համար։