Մշտապես ամեն ինչ թելադրել են հաղորդակցությունները: Այս մասին «WCIT 2019» ՏՏ միջազգային համաժողովում ասաց VaynerMedia-ի գլխավոր տնօրեն Գարի Վայներչուկը:

Մեդիա կոնտենտի մասին պատմելիս Վայներչուկը նշեց, որ մարդիկ ամեն օր իրենց հնարավորությունները ձեռքից բաց են թողնում, քանի որ չեն հասկանում հաջողության 2 հիմնական գործառնական չափանիշները՝ այս պլատֆորմներում ինչպե՞ս ճիշտ ծախսել փողը եւ ինչպե՞ս հասկանալ՝ մասշտաբային մակարդակում կոնտենտ ստեղծելու ընդունակություն ունե՞ք:

Նրա խոսքով՝ Facebook բեռնած տեսանյութը նույնպիսի արդյունք չի բերի, ինչպիսին կբերի, եթե այն տարածեք այնպիսի հարթակներում, ինչպես Instagram-ը կամ YouTube-ը:

Գարի Վայներչուկը նշեց, որ օգտատերերը միեւնույն կոնտենտն են տարածում սոցիալական տարբեր պլատֆորմներում, ընդ որում՝ հաշվի չառնելով սպառողի կարծիքը, իսկ ամենագլխավորը՝ ուշադրություն չդարձնելով սոցցանցերի բոլոր նրբերանգներին:

Նրա խոսքով՝ մշտապես ամեն ինչ թելադրել են հաղորդակցությունները:

«Ես երկար ժամանակ եմ ուսումնասիրել, թե հաղորդակցություններն ինչպես են կարողացել ամեն ինչ փոխել, եւ չեմ կարծում, որ այստեղ լսարանը հիմա մտահոգված է այն ամենով, ինչի մասին խոսում եմ»,- նշեց Գարին՝ հավելելով, որ իր այս միտքը Ամերիկայում այլ կերպ է ընկալվել:

Նա նշեց, որ այստեղ եւ այլ երկրներում, որոնք ամբողջությամբ հաղորդակցությամբ պայմանավորված ահռելի փոփոխություններ կրել, մարդիկ մի փոքր ավելի խորաթափանց են այն հարցում, թե մեր ժամանակներում հաղորդակցություններն ինչ դերակատարում ունեն: