ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հանդիպել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժի հետ: Այս մասին նա գրառում է արել Facebook-ի իր էջում եւ տեսանյութ հրապարակել:

«Սանկտ Պետերբուրգում «Յանդեքս»-ի ղեկավարության հետ հանդիպումից հետո շարունակում ենք համագործակցության խորացման շուրջ մտքերի փոխանակումը»,-գրել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որ «Յանդեքս»-ը հաջողությամբ գործունեությունը ծավալի, ներդրումներ անում մեր երկրում, այդ թվում արհեստական ինտելեկտի ոլորտում:

Իր հերթին Արկադի Վոլոժը նշել է, որ Հայաստանում ատ հաջողությամբ զարգանում է «Յանդեքս» տաքսի ծառայությունը: Նրա խոսքով, այսօր աշխարհում տաքսին աստիճանաբար անցում է կատարելու առանց վարորդի ռեժիմի. «Շատ ընկերություններ են այդ մրցավազքի մեջ, այդ թվում մենք»,-ասել է նա՝ հավելելով, որ կոնկրետ Թաթարստանի մի փոքր քաղաքում արդեն իսկ իրենք կիրառում են առանց վարորդի տաքսի: