Իրանը դեմ է Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների անցկացմանը: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համոզված ենք, որ նման գործողությունները ոչ միայն չեն նպաստի Թուրքիայի անվտանգությանը, այլ նաեւ նյութական վնասի եւ մարդկային զոհերի կհանգեցնեն: Այդ կապակցությամբ Իրանը դեմ է հանդես գալիս ռազմական որեւէ գործողության անցկացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: