«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչեւ ժամը 18.00-ն կդադարեցվի Երեւան քաղաքի՝ Այգեստան թաղամասի 9-11, Օստրովսկու, Որմնադիրների,  Արհեստավորների, Աղյուսագործների, Սարի Թաղի 1-3 փողոցների եւ 1-10 շարքերի,  Խորենացու 65-231,  Քրիստափորի 12-120, Ծխախոտագործների 40-110, Սասունցի Դավթի 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: