GIPHY-ն նախագիծ էր, որը ես ստեղծել էի ընկերներիս համար։ Այս մասին WCIT 2019-ի բանավեճում հայտարարեց GIPHY-ի հիմնադիր Ալեքս Չունգը։ «GIPHY-ն նախագիծ էր, որը ես ստեղծել էի ընկերներիս համար, քանի որ այն ժամանակ չկար այդպիսի կայք, որտեղ հնարավոր լիներ գիֆեր գտնել եւ ընկերներին ուղարկել»,- նշեց նա։

Նրա խոսքերով, ամեն ինչ սկսվել է լեզվի յուրահատկությունների մասին տարօրինակ զրույցից։ «Յուրաքանչյուր լեզվում սեր արտահայտող միայն մի քանի բառ կա։ Այդպես մենք հանգեցինք արտահայտությունների որոնման համակարգ ստեղծելու գաղափարին»,- նշեց նա՝ հավելելով, որ դա արվել է նրա համար, որպեսզի մարդիկ կարողանան գիֆեր ուղարկել ընտանիքներին եւ ընկերներին՝ արտահայտելով իրենց զգացմունքները։