Ֆրանսիական Դամարիս ընկերությունը 15 տարի է՝  գործում է Հայաստանում եւ ծառայություններ մատուցում Ֆրանսիայի եւ Եվրոպայի ընկերությունների համար։

Ընկերության ներկայացուցիչ Արտակ Աբեդին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընկերության հաճախորդներն են Քարֆուրը, Paris Airport-ը, Credit Agricol-ը։ Այս ընկերությունների փաստաթղթերի թվայնցմամբ ենք զբաղվում. «Մեր հաճախորդներից, օրինակ, Լիոնի հիվանդանոցը 350 միլիոն փաստաթուղթ ունի թվայնացված, որը հեշտացնում ենք փաստաթղթերի որոնումն ու անվտանգությունը»։

Հարցին՝ հայկական ընկերությունների հետ համագործակցո՞ւմ են, Արտակ Աբեդին պատասխանեց. «Շատ ենք փորձել համագործակցել հայկական ընկերությունների հետ, սակայն պատրաստ չէին, հիմա մի քանի հանդիպումներ ենք ունեցել, կարծում եմ ՝ պահը հասունացել է, որ այստեղ եւս սկսենք ծառայություններ մատուցել»։ 

Նա ենթադրում է, որ Հայաստանում փաստաթղթերի հետ խնդիրը չէր հասունացել, որ դրա համար հայկական ընկերությունները փող չէին ուզում ծախսել։

WCIT-2019-ին եկել են, որ մի քանի ընկերությունների հետ հանդիպեն՝ վիրտուալ իրականության ոլորտում համագործակցելու համար։