Հայաստանն իրեն անվանում է «նախկին Խորրհրդային Միության Սիլիկոնյան հովիտ», իսկ նրա տեխնոլոգիական ոլորտի մակարդակը նշանակալի դեր խաղաց անցյալ տարվա «թավշյա հեղափոխության» իրականացման մեջ, TechCrunch-ի իր հոդվածում գրում է Ջոն Էվանսը։ Նրա խոսքերով, սա երեք միլիոն բնակիչներով երկիր է աշխարհի համեմատաբար անհասկանալի անկյունում, «սակայն Հայաստանն ունի զարմանալի գաղտնի զենք՝ իր սփյուռքը»։ «Ես վստահ եմ, որ հազվադեպ կարելի է հանդիպել հայի, որը մտերիմ ընկեր կամ ազգական չունի Լոս Անջելեսում կամ Մոսկվայում»,- նշեց հեղինակը։ «Հայաստանը ոչ միայն երեք միլիոն բնակչությամբ, դեպի ծով ելք չունեցող ազգ է, այլ բաբախող մշակութային սիրտ 10 միլիոն մարդկանց մեջ, որոնք ոչ կանխամտածված ռազմավարությամբ սփռված են երկրագնդով մեկ։ Իսկ դա շատ ավելի ուժեղ դիրք է»,- նշեց նա։

Քանի որ տեխնոլոգիաները ամրապնդում են բաշխված համայնքների միջեւ կապերը, դրանք ավելի նշանակալի կդառնան մշակութային, ֆինանսական եւ քաղաքական իմաստով։ Հոդվածի հեղինակն ասաց, որ հայկական սփյուռքը այդ նույն տեսությունը ստուգող համարյա բնական փորձաքննություն է։ «Փորձաքննությունը կստուգի՝ կօգնի արդյոք Հայաստանի գաղտնի զենքը շարունակել զարգացնել տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը եւ այլ ոլորտները, որտեղ ուժեղանում է սփյուռքի ազդեցությունը»,- ամփոփեց Էվանսը։