Շիրակի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:10-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 54-ամյա Բաբկեն Հ.-ի վարած Mercedes մակնիշի 34 LZ 615 համարանիշի եւ Զիթհանքով գյուղի բնակիչ, 60-ամյա Ցոլակ Ք.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FՍ 669 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Ցոլակ Ք.-ն, նրա ուղեւորներ, համագյուղացիներ, 27-ամյա Լուսինե Ս.-ն, 7-ամյա Էլյա Ք.-ն, 1-ամյա Արտյոմ Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: