Թուրքիան սադրանքների չի ենթարկվի՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելք ներխուժելու իր ծրագրերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օկտայը, հայտնում է AP-ը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա գործողությունները Սիրիայում անթույլատրելի համարի։ Ընդ որում, Պենտագոնը հայտարարել էր, որ չի աջակցում Սիրիայում Թուրքիայի գործողությանը։

Ֆուատ Օկտայը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է պայքարել քրդական զինյալների դեմ Սիրիայի հետ սահմանին եւ ստեղծել գոտի, որը Թուրքիային հնարավորություն կտա այնտեղ տեղափոխել սիրիացի փախստականներին։ «Ինչ վերաբերում է Թուրքիայի անվտանգությանը, մենք ենք որոշում մեր սեփական ուղին եւ նշում ենք մեր սեփական սահմանները»,- ասել է Օկտայը։