Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի եւ նրա երեխաների հետ այս պահին Ծիծեռնակաբերդում է։ Նրանք կարմիր վարդեր են խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ապա շրջել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ֆոտոռեպորտաժ)։  

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյան Ուեսթը Հայաստան էր ժամանել WCIT 2019 համաժողովին մասնակցելու նպատակով։ Մինչ այդ նա երեխաներին կնքել էր Էջմիածնում։