Փոստի համաշխարհային օրը (World Post Day) Միացյալ ազգերի կազմակերպության համակարգում նշվող միջազգային օրերից մեկն է։ Այն Փոստային համաշխարհային միության (Universal Postal Union) 14-րդ կոնգրեսի որոշմամբ՝ ամեն տարի անցկացվում է հոկտեմբերի 9-ին՝ 1874թ․ միության ստեղծման օրը։

1874թ․ հոկտեմբերի 9-ին Բեռնում (Շվեյցարիա) 22 երկրների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է Բեռնի պայմանագիրը, որով հիմնադրվել է Գլխավոր փոստային միությունը։ 1878թ․ միությունը փոխել է իր անվանումը եւ դարձել է Համաշխարհային փոստային միություն (ՀՓՄ)։ Այսօրվա դրությամբ ՀՓՄ-ն իր կազմում ներառում է 192 երկիր։ Ամբողջ աշխարհում, սկսած հոկտեմբերի 9-ից, անցկացվում է Նամակի միջազգային շաբաթը։

ՀՓՄ-ի տվյալներով, միջազգային փոստը խոսում է իր հաճախորդների 6800 լեզուներով եւ իրենից ներկայացնում է փոստի ֆիզիկական առաքման ամենաընդլայնված ցանցն աշխարհում։ Այն նախատեսված է ապրանքների հուսալի, արդյունավետ եւ մատչելի փոխադրման եւ գաղափարների փոխանակման համար։ Փոստը մեծ տարածությունների վրա փոխանցում է ընկերների անձնական մտքերը։ Այն օգնում է տարբեր մեծության ընկերություններին հաճախորդներ գտնել եւ համապատասխանել նրանց պահանջներին։