Արդյունաբերական ռոբոտները ավելի ու ավելի հանրահայտ են դառնում։ Ինչպես հայտնում է HighTech+-ը, հղում կատարելով Bloomberg-ին, ոլորտը վերականգնվել է համաշխարհային ճգնաժամի ընթացքում անկումից հետո եւ շարունակում է թափով աճել։

Ավտոմատացման խթաններից մեկը համարվում է աշխատավորներին վճարելու ծախսերը կրճատելու ցանկությունը։ Այս տրամաբանությամբ զարգացած երկրները, որտեղ աշխատավարձերը բարձր են, ռոբոտների կանցնեն ավելի արագ, քան զարգացող երկրները, որտեղ քիչ են վճարում։ Սակայն փաստացի աղքատ տարածաշրջաններում ռոբոտիզացիան ավելի արագ է ընթանում, քան հարուստ երկրներում։

Օրինակ, Հյուսիսային Ամերիկայում ռոբոտատեխնիկայի շուկայի ծավալով երկրորդ տեղը ԱՄՆ-ից հետո զբաղեցնում է ոչ թե Կանադան, այլ Մեքսիկան, որտեղ աշխատավարձի մակարդակը համարյա 10 անգամ ցածր է։ Ոլորտների մեծ մասում դիտարկվում է ռոբոտների մատակարարման կառուցվածքային աճ։ Դա նախեւառաջ սննդի արդյունաբերությունն է, դեղագործությունը, բժշկությունը եւ սպառողական ապրանքների արտադրությունը։ Սակայն ավտոմոբիլային ոլորտում ռոբոտների պահանջարկը փուլային բնույթ է կրում։ Օրինակ, 2016-ից սկսած՝ ընկել է Ford եւ General Motors ընկերություններին ավտոմատիկայի վաճառքը։

Ապագայում միտումը, հավանաբար, կշարունակվի, չէ՞ որ ռոբոտները շարունակում են էժանանալ։ Մոտ 20 տարի առաջ արդյունաբերական ավտոմատի արժեքը գերազանցում էր 80 000 դոլարը։ Այսօր այն միջինը կազմում է 50 000 դոլար։ Դրա պատճառներից մեկը տեխնոլոգիաների կատարելագործումն է, ներառյալ՝ հաղորդիչները, ծրագրային ապահովումը եւ խորը ուսուցման ալգորիթմները։

Հյուսիսային Աֆրիկայի սահմաններից դուրս իրավիճակն այսքան միանշանակ չէ։ Օրինակ, գերմանիայում արդյունաբերական ռոբոտների թիվը շարունակում է աճել։ Ճապոնիայում ավտոմատների թիվը 2012-2016թթ․ նվազում էր, այժմ կրկին համաչափ տեմպերով աճում է։

Արդյունաբերական ռոբոտատեխնիկայի ամենամեծ շուկան մնում է Չինաստանը։

Անցյալ տարի տեղական մատակարարումների ծավալը կազմել է 154 000 մեքենա։ Դա ավելի շատ է, քան Եվրոպայում եւ Ամերիկայում։ Ընդ որում, շուկան 1000 աշխատող մարդկանց ընկնող ռոբոտների թվով հեռու է հագեցվածությունից։ Չինաստանը զիջում է Սինգապուրին, Կորեային, Գերմանիային եւ Ճապոնիային։