Տեխասից երիտասարդը հարսանիքից մեկ օր առաջ բանկ է թալանել, որպեսզի վճարի մատանիների եւ արարողության տեղի համար, հայտնում է Americaru-ն։

Հիթ Բամպուսի հարսնացուն իր ապագա ամուսնուն համոզել է հանձնվել, երբ Facebook-ում տեսել է տեսախցիկների կադրերը, թե ինչպես է նա թալանում բանկը։ Ոստիկանության հաղորդագրությունների համաձայն, տեխասցին հարսանիքից մեկ օր առաջ որոշել է այդ քայլին դիմել, քանի որ չէր կարող կատարել ամենակարեւոր ծախսերը։ Հիթ Բամպուսը զենքը ձեռքին առավոտյան մտել է Գրովետոնի Citizens State Bank եւ պահանջել կանխիկ գումար տալ։ Այնուհետեւ նա ավտոմեքենայով փախել է անտառային ճանապարհով ու հասել հարազատ Քրոքեթ։

Բամպուսը պետք է ամուսնանար հաջորդ օրը, սակայն արդեն երեկոյան հարսնացուն տեսել է բանկի տեսախցիկների կադրերը եւ ստիպել է իր սիրեցյալին հանձնվել։