Instagram-ի թարմացումից հետո iOS-ում «մութ թեմա» է հայտնվել։

«Մութ թեմայի» ակտիվացման ժամանակ ամբողջ ֆոնը սեւանում է, իսկ տեքստը, Instagram ապրանքանիշը եւ տարատեսակ նշանները ներկվում են կոնտրաստային սպիտակ գույնով։ Այսպիսի համակարգը աշխատում է հաղորդագրությունների բաժնում, ինչպես նաեւ IGTV-ում, հայտնում է IXBT-ը։

Նոր ռեժիմը փորձել ցանկացողները կարող են ներբեռնել App Store հավելվածի թարմ տարբերակը։