ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Dvin Music Hall-ում մասնակցում է WCIT 2019 պաշտոնական ընթրիքին։ Ընթրիքին ներկա են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, System of A Down ռոք խմբի մենակատար, համաշխարհային աստղ, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը եւ այլք։

Վարչապետը ներս մտնելուց հետո ճշտեց՝ արդյոք ընթրիքին համերգային ծրագիր է լինելու, ստանալով դրական պատասխան, ճշտեց՝ հայկակա՞ն է լինելու համերգային ծրագիրը։

Նշենք, որ «WCIT 2019»–ի մեկնարկը տրվել է 2 օր առաջ՝ մեծ համերգով։ Երեկ առավոտյան տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական բացման արարողությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է եկել 2500 հյուր 70 երկրից։ Հյուրերի ցանկում են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, «GIPHY»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը: